Երևանի քաղաքապետարանը երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներին տրամադրում է արտոնություններ

1in.am-ը գրում է ՝

Այսօր տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը բարձրացրել է մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները: Շրջանառվող տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Առաջին լրատվական»-ը դիմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին.

_ Պարոն Նիկոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք շրջանառվող այն տեղեկատվությունը, որ բարձրացվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարները և ինչպիսի՞ կարգավորումներ է նախատեսում Երևանի քաղաքապետարանն այս հարցի հետ կապված:

_ Բազմիցս առիթ ունեցել եմ ներկայացնելու, թե ինչով են պայմանավորված տվյալ փոփոխություններն ու կանոնակարգումները, բայց մեկ անգամ ևս նշեմ, որ ընդհանուր վարձավճարների թանկացում տեղի չի՛ ունեցել: Սա միևնույն արտադպրոցական դաստիարակության ծառայության համար Երևան համայնքում միևնույն տեղական վճարի սահմանում է: Ընդ որում, մի մասի համար վճարվող գումարի չափը նվազել է, մի մասի համար մնացել է նույնը, իսկ որոշ մասի համար՝ աճել: Այս վերջինի մասով Երևանի քաղաքապետարանը նախատեսել է արտոնություններ: Մասնավորապես, այն անձիք, որոնց համար տեղական վճարը՝ նախկինում վճարվող գումարի համեմատ, աճել է և առաջացել է վճարման խնդիր, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ վճարման լրացուցիչ արտոնություն: Ըստ էության, առկա կարգավորումները նախատեսում են հնարավոր բոլոր խնդիրների լուծումը:

_ Այսինքն աշակերտների ծնողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և ստանալ արտոնություններ:

_ Այո՛, մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնց համար վճարի փոփոխություններով պայմանավորված առաջացել են վճարման խնդիրներ, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ կարող են դիմել Երևանի քաղաքապետարան և նրանց կտրամադրվի լրացուցիչ արտոնություններ:

Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում.Իվետա Տոնոյան Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից 30 արծաթի դիմաց պատրաստ է անգամ հայրենիքը վաճառել, միայն թե գումար տվող լինի... Հայաստանյան իրավապաշտպանների շարքերում կա մեկը, որին չես կարող ընկալել որպես իրավապաշտպան Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել և դա գործընթացների կենսունակության գրավականն է Գ. Ծառուկյանը իր անձնական միջոցներից 30 միլիարդ կներդնի՝ կառուցելով հերթական մարզաբազան Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը Ինչպես ես, այնպես էլ ամբողջ մարզաշխարհը իհարկե նմանատիպ հիվանդագին հրապարակումներին լուրջ չենք վերաբերվում. Պարզաբանում է Վաղինակ Գալուստյանը Երևանի քաղաքապետարանը երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներին տրամադրում է արտոնություններ
website by Sargssyan